05.10.20
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
|
Ձեզ ենք ներկայացնում բնակչության պաշտպանության համար ցուցումները:
|
|
01.09.20
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ
|
Օրվա խորհուրդը հազարամյակի պատմություն ունի. դեռ Հռոմի կայսր Կոստանդիանոս Մեծը առաջին Տիեզերական ժողովում տարվա սկիզբ հռչակեց սեպտեմբերի 1-ը։ Այսօր էլ այն շարունակում է լինել նոր սկզբի խորհրդանիշը։ Դարեր շարունակ ողջ աշխարհի և մարդկության առաջընթացը չափվել է գիտելիքով ու ստեղծարարությամբ։ Եվ դուք, սիրելի՜ դպրոցականներ, հարգարժա՜ն ուսուցիչներ, այդ գիտելիքի կրողներն ու փոխանցողներն եք: Դվին համայնքում ` 2020-2021 թթ ուսումնական տարվան պատրաստվեցին թվով 55 առաջին դասարանցիներ: Այդ կապակցությամբ Դվինի համայնքապետարանը նվերներ էր պատրաստել երեխաներին:Շա՜տ երազանքներ ունեցեք ու անվա՛խ եղեք՝ հանուն ձեր ու մեր համատեղ ...
Մանրամասն |
|
30.07.20
ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԻ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԻ ԵՎ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ
|
Հարգելի' համագյուղացիներ. Մեկնարկել է Դվին համայնքի մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգման,առաջին հարկի լուսամուտների ճաղավանդակների և սանհանգույցի կառուցման աշխատանքները , որի ֆինանսավորումն ամբողջությամբ` ≈ 10200000 /տասը միլիոն երկու հարյուր հազար դրամ/ իրականացվում է Դվին համայնքի բյուջեի միջոցներով: Նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել և բարեկարգել հարակից տարածքը: Համայնքի բազմաթիվ բնակիչներ իրենց ցանկությունն ու աջակցությունն են հայտնել մշակույթի տան հարակից տարածքում կառուցվող շրջանաձև պուրակի միջնամասում շատրվան տեղադրելու համար:Վերոնշյալ գաղափարը իրագործելու ...
Մանրամասն |
|
|
30.04.20
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԿՈԲ ԴՎՆԵՑԻ,ՕՐԲԵԼԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
|
2020 թվականի ապրիլ ամսվա վերջում ավարտվեց Դվին համայնքի` ՀԱԿՈԲ ԴՎՆԵՑԻ, ՕՐԲԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՐԳԵՆԻ փողոցների մասնակի ասֆալտապատման աշխատանքները: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ նշյալ հատվածներում են գտնվում համայնքի կենսական անհրաժեշտություն համարվող շինությունները` մանկապարտեզ , դպրոց, բուժամբուլատորիա, մշակույթի տուն և համայնքապետարան: Ասֆալտապատման աշխատանքներից բացի վերանորոգվեց փողոցներում առկա ոռոգման համակարգը, տեղադրվեցին արգելակման, զգուշացնող , արագությունը սահմանափակող և այլ նշաններ: Շինարարությունն իրականացվել է << Արարատ-ճանշին>> ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքերը կազմակերպվել են << Տրասնպորտային ԾԻԿ>> ՊՈԱԿ-ի կողմից:Նշյալ աշխատանքերը ...
Մանրամասն |
|
20.04.20
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
|
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին Դվինի համայնքապետարանում անցկացվելու է Դվին համայնքի ավագանու հերթական նիստ:
|
|
25.12.19
ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ
|
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում` 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ավարտվեց ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքի մշակույթի տան մասնակի նորոգման աշխատանքները: Այն կծառայի համայնքի բնակիչներին` տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար: Վերանորոգվեց նաև համայնքի գրադարանը, որը գտնվում էր անմխիթար վիճակում:
|
|
10.12.19
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵՑ ՆՈՐԱՇԵՆ-ԴՎԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԸ
|
2019 թվականի դեկտեմբերի վերջին ավարտվեց Ա/ճ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 կմ0+000-կմ1+940 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները: Շինարարությունն իրականացվեց << Արարատ-ճանշին>> ՍՊԸ-ի կողմից, տեխնիկական հսկողությունն իրականացվել է <<Kocks Consult GMBH>> կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից, հեղինակայնին հսկողությունը` << Ճանննախագիծ>> ինստիտուո ՍՊԸ-ի կողմից: Օբյեկտի շինարարության արժեքը կազմում է 322981.0 հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Նախագիծը կազմված է 2018 թ. համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում:
|
|
07.11.19
ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ
|
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2019 թվականի օգոստոս ամսից ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքում ընթանում է համայնքի մշակույթի տան մասնակի նորոգման աշխատանքները: Գնման գործընթացում հաղթոթղ է ճանաչվել << ՆԱՎԻՏԱՍ >> ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 12100000 /տասներկու միլիոն հարյուր հազար/ դրամ, որի 70 % - ը տրամադրվում է համայնքի բյուջեի միջոցներից, իսկ մնացած` 30 %-ը պետական բյուջեից: Նորոգման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ս/թ դեկտեմբրի 31-ը:
|
|
07.11.19
ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
|
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2019 թվականի հուլիս ամսից ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքում ընթանում է համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները: Գնման գործընթացում հաղթող է ճանաչվել << ՄԱՐՈՒԹԱՇԻՆ>> ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 8755000 /ութ միլիոն յոթ հարյուր հիսունհինգ հազար դրամ, որի 45 % - ը տրամադրվում է համայնքի բյուջեի , իսկ մնացած` 55 %-ը պետական բյուջեի միջոցներից: Նորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
|
|
1 2 |