Կանանց տոնի հետ առընչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլագործների կին աշխատակիցները՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար, երթով անցան քաղաքի փողոցներով: Նրան ք բողոքում էին ցածր աշխատավարձից և աշխատանքի անբավարար պայմաններից:
---1910թ.-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքում անցկացվող Աշխատավոր կանանց միջազգային խորհրդաժողովում Կլարա Ցետկինի առաջարկությամբ որոշում ընդունվեց Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին՝ ի պատիվ նյույորքյան իրադարձության: Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշվել է 1911թ.-ին:
--- Իսկ 1977թ.-ին Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց Կանանց միջազգային օր
Ոչ աշխատանքային օր է: