Այսօր: Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021թ.
Դվինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.10.20 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Ձեզ ենք ներկայացնում բնակչության պաշտպանության համար ցուցումները: 

01.09.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ
   Օրվա խորհուրդը հազարամյակի պատմություն ունի. դեռ Հռոմի կայսր Կոստանդիանոս Մեծը առաջին Տիեզերական ժողովում տարվա սկիզբ հռչակեց սեպտեմբերի 1-ը։ Այսօր էլ այն շարունակում է լինել նոր սկզբի խորհրդանիշը։    Դարեր  շարունակ ողջ աշխարհի և մարդկության  առաջընթացը չափվել է գիտելիքով ու ստեղծարարությամբ։ Եվ դուք, սիրելի՜ դպրոցականներ, հարգարժա՜ն ուսուցիչներ, այդ գիտելիքի կրողներն ու փոխանցողներն եք:     Դվին համայնքում ` 2020-2021 թթ ուսումնական տարվան պատրաստվեցին թվով  55 առաջին դասարանցիներ: Այդ  կապակցությամբ  Դվինի համայնքապետարանը  նվերներ էր պատրաստել երեխաներին:Շա՜տ երազանքներ ունեցեք ու անվա՛խ եղեք՝  հանուն ձեր ու մեր համատեղ ... Մանրամասն
30.07.20 ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԻ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԻ ԵՎ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ
Հարգելի'   համագյուղացիներ.   Մեկնարկել է Դվին համայնքի մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգման,առաջին հարկի լուսամուտների ճաղավանդակների և սանհանգույցի կառուցման  աշխատանքները , որի ֆինանսավորումն ամբողջությամբ` ≈ 10200000 /տասը միլիոն երկու հարյուր հազար դրամ/ իրականացվում  է  Դվին համայնքի  բյուջեի միջոցներով: Նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել և բարեկարգել հարակից տարածքը:     Համայնքի  բազմաթիվ բնակիչներ իրենց ցանկությունն ու աջակցությունն են  հայտնել  մշակույթի տան  հարակից տարածքում կառուցվող  շրջանաձև  պուրակի  միջնամասում  շատրվան տեղադրելու համար:Վերոնշյալ գաղափարը իրագործելու ... Մանրամասն
22.06.20 Վերականգնվել է Դվին միջհամայնքային 1,5 կմ երկարությամբ ճանապարհը

Վերականգնվել է Դվին միջհամայնքային 1,5 կմ երկարությամբ ճանապարհը:

30.04.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԿՈԲ ԴՎՆԵՑԻ,ՕՐԲԵԼԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
2020 թվականի ապրիլ ամսվա վերջում ավարտվեց Դվին համայնքի`  ՀԱԿՈԲ ԴՎՆԵՑԻ, ՕՐԲԵԼՈՒ  ԵՎ ԳՈՒՐԳԵՆԻ փողոցների մասնակի ասֆալտապատման աշխատանքները: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ նշյալ հատվածներում են  գտնվում համայնքի կենսական անհրաժեշտություն համարվող շինությունները` մանկապարտեզ , դպրոց, բուժամբուլատորիա, մշակույթի տուն  և համայնքապետարան: Ասֆալտապատման աշխատանքներից բացի վերանորոգվեց փողոցներում առկա ոռոգման  համակարգը, տեղադրվեցին արգելակման, զգուշացնող , արագությունը սահմանափակող և այլ նշաններ: Շինարարությունն իրականացվել է << Արարատ-ճանշին>> ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքերը կազմակերպվել են << Տրասնպորտային ԾԻԿ>> ՊՈԱԿ-ի կողմից:Նշյալ աշխատանքերը ... Մանրամասն
20.04.20 ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի  ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին Դվինի համայնքապետարանում  անցկացվելու է Դվին համայնքի  ավագանու հերթական  նիստ:

25.12.19 ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում` 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ավարտվեց  ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքի մշակույթի տան մասնակի նորոգման աշխատանքները: Այն կծառայի համայնքի բնակիչներին` տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար: Վերանորոգվեց նաև  համայնքի գրադարանը, որը գտնվում էր անմխիթար վիճակում: 

10.12.19 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵՑ ՆՈՐԱՇԵՆ-ԴՎԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԸ

2019 թվականի դեկտեմբերի վերջին ավարտվեց  Ա/ճ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 կմ0+000-կմ1+940 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները: Շինարարությունն իրականացվեց  << Արարատ-ճանշին>> ՍՊԸ-ի կողմից, տեխնիկական հսկողությունն իրականացվել է <<Kocks Consult GMBH>> կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից, հեղինակայնին հսկողությունը` << Ճանննախագիծ>> ինստիտուո ՍՊԸ-ի կողմից: Օբյեկտի շինարարության արժեքը կազմում է 322981.0 հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Նախագիծը կազմված է 2018 թ. համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում:

07.11.19 ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ

Համայնքների տնտեսական  և սոցիալական  ենթակառուցվածքների  զարգացմանն ուղղված  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2019 թվականի օգոստոս ամսից ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքում ընթանում է համայնքի մշակույթի  տան մասնակի նորոգման աշխատանքները: Գնման գործընթացում հաղթոթղ է ճանաչվել << ՆԱՎԻՏԱՍ >> ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 12100000 /տասներկու միլիոն  հարյուր հազար/ դրամ, որի 70 % - ը տրամադրվում է համայնքի բյուջեի միջոցներից, իսկ մնացած` 30 %-ը պետական բյուջեից: Նորոգման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և նախատեսվում  է ավարտին հասցնել մինչև ս/թ դեկտեմբրի 31-ը:

 

07.11.19 ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Համայնքների տնտեսական  և սոցիալական  ենթակառուցվածքների  զարգացմանն ուղղված  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2019 թվականի հուլիս  ամսից ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքում ընթանում է համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները: Գնման գործընթացում հաղթող է ճանաչվել << ՄԱՐՈՒԹԱՇԻՆ>> ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 8755000 /ութ միլիոն   յոթ հարյուր հիսունհինգ հազար  դրամ, որի 45 % - ը տրամադրվում է համայնքի բյուջեի , իսկ մնացած` 55 %-ը պետական բյուջեի միջոցներից: Նորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

 

1 2


Բոլորը
1
ԴՎԻՆ ԳՅՈՒՂ
ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԵՐ
ՀՈՂԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ, ԴՎԻՆ ԳՅՈՒՂ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԴՎԻՆ
ԴՎԻՆ ՏՈՆ
ԴՎԻՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹ
Դվին համայնքի ղեկավար
ԴՎԻՆ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Դվին համայնք, Հակոբ Դվնեցու Փ.Շ.17
+(374)235 6-00-67
Dvingp@inbox.ru dvin.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner